ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԵՐ
Գլխավոր հրեշտակապետերի մասին ասվում է, որ նրանք 9-ն են՝
Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել։
Սակայն հրեշտակապետերից Սուրբ Գրքում հանվանե հիշատակված են.
Միքայելը, որ եբր. նշանակում է՝ «Ո՞վ է որպես Աստված», «Ո՞վ է Աստծուն նման»
(Դան. Ժ 13, 21, ԺԲ 1, Հուդա 9, Հայտ. ԺԲ 7)
Գաբրիելը, որ երբ. նշ. է՝ «Աստծո զորություն», «Աստծո այր»
(Դան. Ը 16, Թ 21, Ղուկ. Ա 19, 26)
Ռափայելը , որ եբր. նշ. է՝ «Աստծո բժշկություն»
(Տովբ. Գ 24, ԺԲ 15 ևն)
Այս հրեշտակապետերը սովորաբար պատկերվում են երիտասարդ տղամարդկանց տեսքերով և երկթև։
ԳԱԲՐԻԵԼ
Գաբրիելը Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը:
ՄԻՔԱՅԵԼ
Միքայելը Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչող զորքի հրամանատարն է (Հայտ. ԱԲ 7), որին տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Ս. Գրքում (Դան. Ժ 13, ԺԲ 1, Հուդ. Ա 9, Հայտ. ԺԲ 7):
Եկեղեցու հայրերի հավաստմամբ՝ թե՛ Գաբրիել և թե՛ Միքայել հրեշտակապետերը կանգնում են Աստծո առջև։
ՌԱՓԱՅԵԼ
Ռափայելը վեր է հանում մարդկանց աղոթքները, «մտնում սուրբ և փառավոր Աստծու մոտ և մատուցում Նրան» (Տոբ. ԱԲ 15)։
Комментариев нет:
Отправить комментарий