понедельник, 16 сентября 2013 г.

  ԱՀԹ-Ի  ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ  ՓՈԽԱՆՈՐԴ  Տ. ՆԱՎԱՍԱՐԴ   ԱՐՔ.  ԿՃՈՅԱՆԸ   ԽԱՉՎԵՐԱՑ  ՏՈՆԻՆ՝  Ս. ԽԱՉ  ԵԿԵՂԵՑՈՒՄ,  «ԱՐԱՐԱՏ»  ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ  ՄԻՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ՄԻԱՍԻՆ


      Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերաց տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի նախաձեռնությամբ՝ իր հետ միասին՝ երտասարդաց միությունների համակարգող և պատասխանատու արժանապատիվ Տ. Պետրոս ավգ. քհն. Մալյանը, Վահե սարկավագը և «Արարատ» երիտասարդաց միության անդամները, մեկնեցին Երևանի (Ն.Չարբախ) Ս. Խաչ եկեղեցի մասնակցելու Ս. Պատարագին: Պատարագի ավարտին Սրբազան Հոր կողմից կատարվեց առաջին դասարանի աշակերտների օրհնությունն ու նվերների հանաձնում: 

       Եկեղեցու բակում Չարբախի դպրոցի երգչախումբը, հոգևոր երգերով դիմավորեց Սրբազան Հորը, որտեղ և կազմակերպվել էր դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես: 
          Ս. Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Նարեկը: Քարոզի ընթացքում                  Հայր Սուրբը խոսեց Խաչվերաց տոնի և խաչի կարևորության մասին: 

«Աստված սեր է և այդ սերը բարեգործության և երջանկության ճառագայթումն է: Իսկ Աստծու սիրո շոշափելի արտահայտումը տիեզերքն է, որն ինքնին բարի է: Տարիների ընթացքում մարդը հեռացավ Աստծուց, բայց Աստված չհեռացավ նրանից: Աստված եկավ դեպի մարդը, եղավ մեզ նման և մեզ փրկելու համար իր կյանքն ընծայեց, որպես գին մեր փրկության և դա եղավ իր խաչելությամբ: Քրիստոնեական սիրո մեծագույն ուժը, Քրիստոսի խաչելությունն էր, ուստի խաչելությունը ոչ թե մահվան ճանապարհ էր, այլ հակառակը՝ հաղթանակի և հարության»,- ասաց Հայր Նարեկը:

     Պատարագի ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը կատարեց խաչերի օրհնություն, և խոսեց հիասքանչ քարոզ. « Բոլորս միասին, ասաց Սրբազան Հայրը,- այսօր Ս. Պատարագի ժամանակ աղոթք բարձրացրացրեցինք, որպեսզի Տերը զորացնի մեր սրտի խաչերը. ոչ թե փայտյա, երկաթյա, ոկյա, արծաթյա և այլն, այլ՝ հավատքի խաչը մեր հոգիներում: Առաջին անգամ, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Զեբեթյան, Քրիստոսի խաչափայտը բարձրացրեց և օրհնեց ասելով. 

«Քրիստո՛ս, երկիր պագանեմ, քո թաղումը փառաբանեմ և Ս. Հարությունդ փառավորեմ »:
     Նա այս բառերն արտասանեց Խաչը վեր բարցրացնելով՝ Խաչը վերացնելով. տոնի իմաստը Խաչվերաց՝ Խաչը վեր բարձրացնելն է: 

     Աշխարհը Խաչի վրա տեսավ մարդկության փրկությունը: Իսկ մարդկությունը Խաչով գտավ իր խաղաղությունը: Ե՛վ մարդկությունը, և՛ աշխարհը Խաչի վրա տեսան մեր Տեր Հիսուսի տարածած թևերը, որ երկարել էր դեպի մարդը, որպեսզի արարչագործությունից հեռացած ադամորդիները վերադառնան Խաչով դեպի Աստվածը: Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք և միշտ պիտի հավատանք վերանորոգված հայ տեսակին, ով ոսկեդարյան ժառանգության կրողն է:

     Ուզում եմ շնորհավորել բոլորիս տոնը: Հիշեցնեմ, որ այսօր մեռելոց չէ, և չկան հին և նոր հանգուցյալներ: Այսօր տխրության օր չէ՝ Խաչի հաղթության օրն է, Խաչով օրհնվելու և Խաչը փառահեղ ձևով գերությունից վերադարձնելու զույգ տոնն է, որոնք ամփոփված են մեկ խորհրդի մեջ՝ Խաչվերացի մեջ: Ինչպես Ներսես Շնորհալին ասում է. « Խաչը երկնքից երկիր Հիսուսի խոնարհության վասն սիրոյն մարդկության խորհրդանիշն է»: Այլ խոսքով ասաց՝ Խաչը մարդու բարության համար մղված պայքարի և հաղթանակի խորհրդանիշն է»:

     Քարոզից հետո Սրբազան Հայրը օրհնված խաչերը բաժանեց բակում հավաքված դպրոցական երեխաներին, իսկ առաջին դասարանցիների համար պատրաստվել էին նաև նվերներ՝ գրենական պիտույքներ և այլ պարագաներ, քաղցրավենիքներ և աստվածաշնչյան առակներով մանկական գրքեր, որոնք նույնպես Տ. Նավասարդ արք. Կճոյանի կողմից բաժանվեցին երեխաներին: 

    Վերջում եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահանը կազմակերպել էր հյուրասիրություն նորակառույց երիցատանը: Թեմի առաջնորդը շնորհավորեց Տեր Հորը եկեղեցու շենացման համար և իր հայրական օրհնությունը տվեց նոր նախաձեռնությունների գործում:



Комментариев нет:

Отправить комментарий