ԱՌԱԿ
Օրեր անց ծերունին այցելեց անհավատին և բերեց մի հիանալի նկար: Աթեիստը հիացած էր: Ավելի կատարյալ կտավ նա դեռ չէր տեսել:
- Ինչպիսի հրաշալի գեղանկար է: Ասացեք, խնդրեմ, ո՞վ է հեղինակը:
- Ինչպե՞ս թե ով: Ոչ ոք: Դրված էր մաքուր կտավը, իսկ վերևի դարակում ներկեր էին, որոնք պատահաբար ընկան և թափվեցին կտավի վրա , և ահա՛ արդյունքը:
- Ինչու՞ եք էդպես կատակում ,- ծիծաղեց աթեիստը: Չէ՞ որ դա անհնար է. հիանալի աշխատանք է, հստակ գծեր, երանգների համադրություն…Այս ամբողջ հրաշքի ետևում զգացվում է մտահղացման խորությունը: Այս գործն անհնար է հեղինակ չունենա:
Իմաստունը ժպտաց և ասաց.
- Դուք չէք հավատում, որ այս փոքրիկ գործը ստեղծվել է պատահաբար, առանց Արարչի նախնական մտահղացման: Եվ ուզու՞մ եք, որ ես հավատամ, որ մեր գեղեցիկ աշխարհն իր անտառներով ու սարերով, օվկիանոսներով և արահետներով, հեքիաթային մայրամուտներով և խաղաղ լուսնյակ գիշերներով, հայտնվել է պատահականության կամքով, առանց Արարչի մտահղացմա՞ն:
Комментариев нет:
Отправить комментарий