ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԻՍ ՆԱԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԱՍԵԼՈՎ.
«ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ»
Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին, ինչպես գրված է.
«Երրորդ ժամին
Նրան Խաչը հանեցին»։
Եվ քանի որ Սուրբ Հոգին Խաչի պարգևն է, ինչպես Հովհաննես
ավետարանիչն է ասում՝ Խաչը իբրև Հիսուսի փառք համարելով.
«Դեռևս չկար Հոգին, քանզի Հիսուսը
չէր փառավորվել» (Հովհ. 7։39),
ապա այն ժամին, երբ կանգնեցվեց Խաչը՝ Քրիստոս փառավորվեց, նույն ժամին էլ պիտի
տրվեր Խաչի պարգևը՝ Սուրբ Հոգին։
Մենք այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքերը՝
հիշելով Սուրբ Հոգին, քանզի այն մեզ Խաչով պարգևվեց և այժմ էլ Խաչով է իջնում մեր
վրա։
(Ձմեռան
հատոր. «Քարոզ վասն գալստեան Սուրբ Հոգւոյն»)
Комментариев нет:
Отправить комментарий