Սուրբ Գևորգ զորավար
Դիոկղետիանոսի ժամանակ խիստ կռապաշտություն եղավ Հռոմայեցոց աշխարհում:
«Դիոկղետիանոսն» իր ծնունդից ապականված էր կուռքերի մոլորությամբ, մանավանդ Ապողոնի արձանով: Նա հրովարտակ գրեց այսպես.
«...Սրա համար հրամայում ենք` բոլոր քրիստոնյաներին, ուր և գտնվեն, այրերին և կանանց բոլոր քաղաքներում և գավառներում դառն խոշտանգման ենթարկել, որպեսզի զոհ մատուցեն մեր աստվածներին և ուրանան այն մոլորությունը: Ովքեր հոժարեն` արժանացնել թողության, իսկ եթե ոչ` դժնդակ մահով հրի ու սրի մատնել նրանց, թող գիտենան, որ անփոփոխելի է մեր հրամանը, և եթե մեկը մեր աստվածային հրամանը դանդաղի կատարել` այս վճիռը նրանց վրա տարածվի»:
Երբ այսպիսի գիր ու հրաման հասավ` ամեն տեղ մեծ հալածանք հարուցվեց քրիստոնյաների դեմ, որ շատ նշանավոր մարդիկ սաստիկ տանջանքներից թուլացան: Դիոկղետիանոսը առավել ևս մոլեգնեց, իր մոտ կանչեց ամբողջ արքունիքն ու զորքը, նորից խորհրդակցեց, որ բոլոր քրիստոնյաներին ոչնչացնեն:
Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:
Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:
Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն.
«Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախ քան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28:):
Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8):
Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»:
Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:
Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել:
Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց.
«Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի, Ժ. 11): Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:
Եվ Դիոկղետիանոսը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել փայտից և բանտ տանել, նրա ոտքերը չարաչար պնդել կոճղի մեջ, նրա կրծքին մեծ քար դնել, որպեսզի քարը չորս մարդու աշխատանքով դրվի:
Եւ երբ քարը դրին նրա կրծքին, սուրբ Գեորգիոսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, բարձրյալ Աստված, որ արժանացա ծանր բեռ կրել իմ սրտի վրա, որ հաստատում է անփոփոխելի խոստովանությունս Քեզ»:
Մյուս օրը սատանան Դիոկղետիանոսին և նրա աթոռակիցներին հուշում է, և նրանք հրամայեցին ամեն
տեսակ հնարքներով կազմած մեծ անիվ սարքել և արեցին. հյուսնի մամուլի նման, ամեն կողմից սրով կազմած: Եւ անօրեն բռնավորը հրամայեց բերել անիվը: Եւ քաշելով բերին այնտեղ, նա նայեց այն դժնդակ մեքենային` կազմված սատանայական արվեստով, ասաց.
տեսակ հնարքներով կազմած մեծ անիվ սարքել և արեցին. հյուսնի մամուլի նման, ամեն կողմից սրով կազմած: Եւ անօրեն բռնավորը հրամայեց բերել անիվը: Եւ քաշելով բերին այնտեղ, նա նայեց այն դժնդակ մեքենային` կազմված սատանայական արվեստով, ասաց.
Այս ասելով գցվեց անիվի մեջ, և չարաչար կոտորվեց նրա մարմինը:
Թագավորը Մանգնենտիոսի հետ տեսավ, ձայն բարձրացրեց և ասաց. «Բոլորդ իմացեք, որ չկա այլ աստված, բացի Ապողոնից, Պսղիդոնից, Հերակլեսից, Դիաից և մեծն Արտեմիսից: Արդ, ո՞ւր է Գեորգիոսի Աստվածը, ինչու չեկավ և նրան չփրկեց իմ ձեռքից»: Եւ հրամայեց այնպես թողնել նրան տանջարան անիվի մեջ և ինքը գնաց ճաշելու:
Իսկ տասներորդ ժամին մեծ հնչում և ձայն եղավ երկնքից, որ ասում էր.
Եւ սուրբ Գեորգիոսը ուրախությամբ ելավ, գոհացավ Տիրոջից ու շրջում էր սաղմոսելով.
«Բարձրացնում եմ քեզ Աստված իմ և թագավոր իմ, և հավիտյան օրհնում Քո անունը» (Սաղմ. ՃԽԴ. 1), և` «Ուղի՛ղ արա իմ ընթացքը, Տե՛ր, և չտիրեն ինձ ամեն անօրինությունները» (Սաղմ. ՃԺԸ, 133):
Եւ եկավ մի տեղ, ուր կար Ապողոնի արձանը, այնտեղ գտավ թագավորին և Մանգնենտիոսին ու թագավորի բոլոր բարեկամներին` կուռքին զոհ մատուցելիս և երկրպագելիս: Գեորգիոսը մոտեցավ և աղաղակելով ասաց.
«Ճանաչի՛ր ինձ, թագավոր, և իմ ավետարանած Աստծուն, որ ինձ փրկեց քո ձեռքից ու մահաբեր տանջանքներից, որ պատրաստեցիր իմ կորստյան համար, կարծելով կորցնել, քանի որ մոլորված ես այդ կուռքին զոհ մատուցելով»:
Նրան նայելով թագավորն ասաց. «Ո՞վ ես դու»:
Սուրբն ասաց. «Ես Գեորգիոսն եմ, որ քո հրամանով պրկվեցի անիվին, և ինձ թողիր անիվի մեջ` մեռած կարծելով: Այժմ եկա ցույց տալու քեզ` իմ Աստվածը կարող է փրկել ինձ մահից, որ դու թշնամանքով պատրաստեցիր»:
Այնժամ թագավորը հրամայեց բռնել նրան և մոտեցնել: Նայեց նրան և ասաց. «Թվում է, թե բռնամահ եղածի ստվերն է, և խաբում է մեզ»: Իսկ Մանգնենտիոսը` «Նման է նրան»:
Սուրբ Գեորգիոսն ասաց. «Ես Քրիստոսի ծառա Գեորգիոսն եմ, մի՛ մոլորվեք կուռքով, այլ իմացեք, որ կարող է Քրիստոս մեռելներից հարություն տալ նրանց, ովքեր հույս են տածում դեպի Նա, և ձեր ձեռքից փրկել»:
Նրան տեսան և նրանից այս լսեցին Անատոլիս և Պրոտողիոն ստրատելատները, որ կոչվում են զորավար, իրենց ամբողջ ընտանիքներով հավատացին Աստծուն և ասացին.
Երբ այս լսեց թագավորը, հրամայեց նրանց բոլորին տանել քաղաքից դուրս, անապատ մի վայր և կոտորել: Եւ երբ նրանք գնում էին սպանության տեղը, միաբան աղաղակում էին ասելով.
«Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիներն ընդունիր խաղաղությամբ և կարգիր Քո անփոփոխելի անանց արքայության մեջ, ընդունիր մեզ Քո հավատի մի փոքր խոստովանությամբ` արդարության ու մեր մեղքերի թողության համար»:
Եւ այդպես կատարվեց նրանց վկայությունը ի Քրիստոս Հիսուս:
Այնժամ նաև Աղեքսանդրա թագուհին լսեց սուրբ Գեորգիոսի մասին, ինքը հավատաց Տիրոջը, եկավ թագավորի մոտ, համարձակ աղաղակով ասաց.
«Ես քրիստոնյա եմ, Աստծու սուրբ Գեորգիոսի աղախինը»:
Թագուհու այս խոսքին պատասխանեց Մանգնենտիոսը և ասաց. «Ասա մեզ, թագուհի Աղեքսանդրա, ինչո՞ւ Քրիստոսին գովեցիր և աստվածներին արհամարհեցիր»: Իսկ նա ասաց. «Մեծագույնին փափագելով` պակասն արհամարհեցի»:
Այս ասելով գնաց, մտքում ունենալով Աստծու երկյուղը և անշարժ հավատքը, իսկ թագավորը զայրացավ, հրամայեց, սուրբ Գեորգիոսին գցել կրի հորը, որ նույն ժամին իջեցրին և թաղեցին կրի մեջ երեք օր ու գիշեր, և հրաման տվեց պահապաններին, որ հսկեն, որ ոչ ոք չհամարձակվի նրան հանել այնտեղից:
«Երեք օր հետո, -ասաց թագավորը,- զորականները կգնան և կհանեն բռնամահի ոսկորները և կպահեն զգուշությամբ, որ ոչ ոք չիմանա այդ մասին»: Երբ զինվորները գնացին կրի հորի մոտ, ուրիշ շատերը ևս եկան տեսնելու: Եւ երբ հեռացրին կիրը, գտնվեց սուրբ վկան առանց իր մարմնի վրա որևէ արատ ունենալու, որովհետև Տիրոջ հրեշտակը նրա հետ էր, լինելով նրան օգնական Քրիստոսի հրամանով:
Երբ նրան տեսան, բոլորն աղաղակելով ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»: Այս լսեց Աղեքսանդրա թագուհին, նա ևս աղաղակելով եկավ այնտեղ.
Հավատացին զորականները, որ թագավորից ուղարկվել էին սրբին կրի հորից հանելու:
Երբ այս լսեց թագավորը, հրամայեց զորքին գնալ և բռնել սրբին, բերել իր մոտ: Երբ սրբին բերին, թագավորը նստեց ատյանում` իր մեծամեծներով հանդերձ և հարցրեց նրան. «Ասա մեզ, ո՞վ կենդանացրեց քեզ»:
Սուրբ վկան պատասխանեց նրան.
Այն ժամանակ թագավորը հրամայեց պատրաստել երկաթե կոշիկներ, սուր մեխերով, ուղիղ, և շիկացնել, ունելիով բռնել և հագցնել սրբին ու քայլեցնել նրան:
Իսկ սուրբ վկան չկարողանալով գնալ, ասում է ինքնիրեն. «Ընթացիր, Գեորգիոս, դեպի քեզ պահված վիճակը»,- և արտասուքով աղոթում էր.
«Տեր Աստված իմ, մեռյալների փրկիչ, հալածվածների ապավեն, Քո անվան համար չարչարվողների համբերություն, մի՛ թող ինձ, այլ շնորհիր ինձ համբերություն մինչև վերջ»:
Եւ երբ նա ավարտեց աղոթքը, երկնքից ձայն եկավ նրան, որ ասում էր. «Քաջալերվիր, Գեորգիոս, որովհետև Ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար»:
Նույն պահին նրա մարմինը բժշկվեց: Եւ թագավորը հրամայեց նրան տանել բանտ, իսկ առավոտյան թագավորն ասաց նրան. «Մինչև ե՞րբ կախարդությամբ սրտապնդված կդիմանաս տանջանքներին, և մանավանդ դևերի օգնության մոգությամբ, համաձայնիր ինձ հետ, այսուհետև զոհ մատուցիր աստվածներին»:
Սուրբը ասաց թագավորին և նրա հետիններին.
Թագավորը և ամբողջ արքունիքը լսեցին դա, հրամայեցին արջառաջիլով անխնա հարվածել նրա մարմնին, և երբ ծեծեցին նրան բազում ժամեր, թագավորն ասաց նրան. «Թշվառական, մինչև ե՞րբ չես հավանելու և զոհ չես մատուցելու մեծ աստվածներին, որ մեծ պատվի արժանանաս և ապրես»:
Իսկ սուրբն ասաց.
Այնժամ թագավորը հրամայեց բանտ նետել նրան ու ինքը գնաց արքունիք: Երբ սուրբը բանտում էր, բոլոր հավատացյալները գիշերով գալիս էին նրա մոտ, բանտապետին ինչք տալով մտնում էին և նրանից սովորում հավատն առ Քրիստոս: Եւ ովքեր հիվանդություն ունեին, պեսպես ցավով բռնված, կույրերին էին բերում նրա մոտ, և նա աղոթքով բուժում էր նրանց:
Ոմն աշխարհական Գլյուկերի տեսավ բուժումները, որ անում էր, եկավ, ընկավ նրա առաջ, աղաղակելով ասաց.
«Հավատում եմ քո Աստծուն, որովհետև Նա է Աստվածը, և ուրիշը չկա բացի Նրանից»:
Նույն պահին դահիճներն ու զորականները բռնեցին նրան, տարան թագավորի մոտ` եղածի համար: Իսկ թագավորը զայրացած անունն անգամ չուզեց հարցնել, այլ հրամայեց անդամ-անդամ կտրատել նրան: Եւ այսպես զոհվեց սուրբը:
Եւ դարձյալ գնացին Դիոկղետիանոսին ասացին, թե շատերը գնալով բանտ Գեորգիոսից ուսանում, են և բոլորին իր կողմն է ձգում, բուժելով բազում ծանր հիվանդների: Այնժամ հրամայեց իր մոտ բերել Գեորգիոսին, իսկ Մանգնենտիոսն ասաց թագավորին. «Քրիստոնյա ազգը դժվարամահ է և վիճող, ուստի աղաչիր ողոքանքով այս մարդուն, որ թերևս քո խորհրդով աստվածներին զոհ մատուցի, և նրան պատիվներով բերկրեցնես»:
Այն ժամանակ թագավորն սկսեց աղաչել նրան. «Տեր արեգակով և բոլոր աստվածներով [երդվում եմ], եթե ինձ լսես, Գեորգիոս, զոհ մատուցես մեր աստվածներին, քեզ բազում բաներ կնվիրեմ, և թագավորությանս մեջ իմ երկրորդը կճանաչվես, քանի որ խնայում եմ քեզ և ափսոսում, ավելի ցանկանալով քո կյանքը, քան չարաչար մահը` ինձ չլսելուդ պատճառով»:
Իսկ սուրբ վկան ասաց.
«Լավ ասացիր այժմ: Ինչու չասացիր ինձ այդպիսի բաներ ավելի շուտ. այսքան չարչարանքներից [հետո], ո՞ւր թողնեմ իմ թշնամանքը»:
Թագավորն ասում է. «Ինձ` քո հորը վերագրիր այս հանցանքը, զոհ մատուցիր աստվածներին և ինձ հետ կպատվվես արքունիքում»:
Իսկ սուրբ Գեորգիոսն ասաց. «Որովհետև իմ պատճառով զղջացիր, թագավոր, այժմ ես կհավանեմ քո մտքին. ուր են քո աստվածները, գնանք նրանց մոտ»:
Եւ թագավորը խիստ ուրախացավ և հրամայեց բոլոր պետերին ու զորքին ամբողջ հրապարակով գալ կուռքերի տաճարը, և այսպես քարոզեց. «Ահա Գալիլեացիների գաղափարակից Գեորգիոսը համաձայնեց զոհ մատուցել մեծ Ապողոնին»: Իսկ բոլոր հեթանոսները ոգևորված աղաղակեցին. «Ապողոնը հաղթեց, Դիոկղետիանոս թագավոր, թագավորիր հավիտյանս: Մեծ են թագավորի աստվածները»:
Նրանք մտան կուռքի տաճարը, և երբ բոլորը լռեցին, կանգնեց սուրբ Գեորգիոսը, նայեց Ապողոնի արձանին, ասաց.
«Դու աստվա՞ծ ես, և քեզ մարդիկ պիտի պաշտե՞ն»:
Իսկ պիղծ ոգին, որ պատկերի մեջ էր, գոչեց ասելով.
«Ես աստված չեմ, և ոչ նա, որ ինձ հետ է, այլ ճշմարիտ Աստված մեկ է, որ ստեղծեց ամեն ինչ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին: Իսկ մենք Նրա հրեշտակներն ենք, ապստամբած Նրանից, կոչվում ենք դև»:
Սուրբ Գեորգիոսն ասաց.
«Եւ եթե աստված չեք, ինչո՞ւ եք մոլորեցնում մարդկանց և հիմա ինչպես եք համարձակվում լինել այստեղ, [երբ] եկել եմ այստեղ ես` ծառան Աստծու, որ կոչվում է Քրիստոս, Աստծու ճշմարիտ Որդի»:
Եւ նույն պահին եղավ մեծ խռովություն և դևերի ողբի գոչյուն, և տաճարի բոլոր կուռքերն ընկան, փշրվեցին, նա Քրիստոսի նշանն արեց ձեռքով ու խոսքով: Եւ հեթանոսների քուրմերը եղածը տեսան, մոտեցան սուրբ Գեորգիոսին, բռնեցին նրան աղաղակելով. «Վերացրու այս կախարդին, որ մոլեգնությամբ բոլորին մոլորեցրեց և կործանեց աստվածներին»:
Թագավորը զայրացավ, դևերի օգնությամբ և քուրմերի առաջնորդությամբ ասաց սրբին. «Չարագլուխ, լի ամեն տեսակ կախարդությամբ ու մոլորությամբ, ինձ չխոստացա՞ր զոհ մատուցել Ապողոնին»:
Սուրբ վկան ասաց. «Անմիտ և անամոթ, ես իմ պատարագը կատարեցի առ Քրիստոս ճշմարիտ Աստվածն իմ, այդ պատճառով ձեր բոլոր աստվածները ապականվեցին: Գոնե այժմ հասկացիր, թագավոր, որ [դրանք] ո՛չ իրենց, ո՛չ ուրիշի կարող են օգնել, քանի որ կուռքերը անմռունչ, իսկ դևերը անմիտ մարդկանց մոլորեցնող են և այժմ Քրիստոսի ծառայի միջոցով կործանվեցին»:
Այնժամ Աղեքսանդրիա թագուհին լսեց եղածը, գնաց թագավորի մոտ և նրա առջև աղաղակելով ասաց. «Սուրբ Գեորգիոսի` Քո անհաղթ զորականի Աստված, քավիր իմ մեղքերը և մի՛ հիշիր իմ անզգամ գործերը, Տեր Աստված, այլ հիշիր իմ փոփոխությունը և քրիստոնյաների ու Քո ծառա Գեորգիոսի հետ ինձ մասն ու բաժին տուր»: Նաև բազում ուրիշներ հավատացին Տիրոջը:
Այնժամ թագավորը բարկացավ, վճիռ կայացրեց սուրբ Գեորգիոսի և Աղեքսանդրայի համար, սուրբ վկային ասելով. «Ահա, ամենաչար Գեորգիոս, նաև թագուհուն մոլորեցրիր և ենթարկեցիր մահվան: Արդ, գնա՛ դու նրա հետ աստվածների հայհոյության համար արժանի դատաստան ստացիր»:
Եւ այսպիսի վճիռ կայացրին. Գեորգիոսին` Գալիլեացիների խորհրդակցին, Ապողոնին չերկրպագելու համար, և որ թագուհուն ևս իր հետ մոլորեցրեց հայհոյելու աստվածներին, այս վճիռն եմ կարդում` հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը: Նաև` նրա մոլորեցրած Աղեքսանդրային»:
Եւ իսկույն զինվորներն առան նրանց, քաղաքից դուրս տարան: Հոժարությամբ գնալով սպանման ասպարեզ Աղեքսանդրան սուրբ վկայի հետ մտքում աղոթելով Տիրոջը, միայն շրթունքները շարժելով և աչերը երկինք հառնելով, նստեց մի տեղ իր հոգին արձակեց խաղաղությամբ:
Եւ այսպիսի վճիռ կայացրին. Գեորգիոսին` Գալիլեացիների խորհրդակցին, Ապողոնին չերկրպագելու համար, և որ թագուհուն ևս իր հետ մոլորեցրեց հայհոյելու աստվածներին, այս վճիռն եմ կարդում` հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը: Նաև` նրա մոլորեցրած Աղեքսանդրային»:
Եւ իսկույն զինվորներն առան նրանց, քաղաքից դուրս տարան: Հոժարությամբ գնալով սպանման ասպարեզ Աղեքսանդրան սուրբ վկայի հետ մտքում աղոթելով Տիրոջը, միայն շրթունքները շարժելով և աչերը երկինք հառնելով, նստեց մի տեղ իր հոգին արձակեց խաղաղությամբ:
Իսկ սուրբ Գեորգիոսին տարան սպանման տեղը, և ասաց զորականներին.
«Մի փոքր սպասեցեք, եղբայրներ, որպեսզի աղոթք անեմ»: Եւ երբ թողին նրան, երկինք նայելով տարածեց ձեռքերը, մեծապես հառաչեց ու ասաց.
Աղոթելուց հետո ծունր իջավ, պարանոցը ձգեց և ասաց. «Կատարեցեք թագավորի հրամանը»: Զորականի սրի հարվածով նահատակվեց ի Տեր սուրբ վկան Քրիստոսի Գեորգիոս, մեհեկի ամսի քսաներեքին, ուրբաթ օրը, յոթերորդ ժամին, ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009
Комментариев нет:
Отправить комментарий