ԽԱՉԻ ՄԱՍԻՆ
Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զօրություն:
(Ա Կորնթ. 1։18)
Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների:
(Ա Կորնթ. 1։23)
Թեպետև Քրիստոս խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորութամբ:
(Բ Կորնթ. 13։4)
Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ:
(Մատթ. 10։38)
Նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ:
(Գաղ. 5։24)
Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Քրիստոսի հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին:
(Հռոմ. 6։6)
Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ «անեծք» դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից»:
(Գաղ. 3։13)
Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար:
(Գաղ. 6։14)
Քրիստոսն է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց. քանդեց Իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու Իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամութունն սպանեց Իր խաչով:
(Եփես. 2։14-16)
Աստվածության լրիվ ամբողջութունը Քրիստոսի՛ մեջ հաճեց բնակվել և Նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած Իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար:
(Կող. 1։20-21)
Комментариев нет:
Отправить комментарий