понедельник, 23 сентября 2013 г.

Սեպտեմբերի 23 

Ս. Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր





            Ս.Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում` աղքատ քրիստոնյայի ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա:
       Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար ձերբակալվում և չարչարանքների է ենթարկվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը
       Ս.Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թ.-ին խոցվում է եռաժանիով` նահատակվում:

Ս.Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:


Ս.Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թ.-ին` Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը` դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում` քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:

Комментариев нет:

Отправить комментарий