вторник, 3 сентября 2013 г.


Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը



     Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղա: Եղիան ասաց Եղիսեին.
     -Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում:
Եղիսեն ասաց. 
     -Կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ ես քեզ չեմ լքի: Երբ նրանք եկան Բեթել, Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և ասացին.
     - Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է:
Նա ասաց. 
     -Գիտեմ, լուռ մնացեք:
Եղիան ասաց Եղիսեին. 
     -Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում: Եղիսեն ասաց. 
     -Քանի կենդանի է Տերը և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի: Երբ նրանք եկան Երիքով, այնտեղ գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին. 
     -Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է: 
Նա ասաց. 
     -Գիտեմ, լուռ մնացեք: 
Եղիան ասաց նրան. 
     -Դու այստեղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան է ուղարկում: Եղիսեն ասաց. 
     -Քանի կենդանի է Տերը, և քանի կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի:
Եվ նրանք երկուսով գնացին: Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնաց և կանգնեց հեռվում, Եղիայի և Եղիսեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանանի եզերքին: Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և երկուսով անցան, Եղիան ասաց Եղիսեին. 
    -Խնդրիր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել: Եղիսեն ասաց. 
    -Թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի: Եղիան ասաց. -Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ` թող չլինի: 
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ»:

(Դ Թագավորներ Բ 1-11)

Комментариев нет:

Отправить комментарий