воскресенье, 8 сентября 2013 г.


ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՈՒՆԴ




Մեզ համար իսկսկսն տոնը՝ սկզբնական տոնն է: Պայծառ ու հստակ Աստվածային ծագումը պետք է մեզ մեծ տոն պարգևի և փրկության սկիզբ հանդիսանա: Եվ սա իսկապես տոն է, որը սկսվում է Աստվածածնի ծնունդով և վերջանում՝ համատեղելով խոսքը մարմնի հետ: Սա ամենափառապանծ հրաշքներից մեկն է: Կույսը ծնվում է, մեծանում և դաստիրակվում, որը պետք է լինի մայր թագավորի բոլոր ժամանակների՝ Աստծու մայրը: Այս ամենը ի օգնությամբ Դավիթի, այն է մեզ համար լինել հոգևոր զենման առարկա:
Աստվածամայրը բացում է մեզ Աստվածային ծնունդը, իսկ Դավիթը բացահայտում մարդկային և Աստվածային հրաշալի մերձավորությունը:
Այսօրվա տոնն այն սահմանն է, որը բաժանում է ճշմարտությունը փոփոխությունից և ներդնում նորը:
Թո՛ղ այն լինի եզակի մեկը երկնքի և երկրի վրայի ընդհանուր տոներից: Թո՛ղ բոլորը տոնեն թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում:
Ստեղծվեց եկեղեցի, որտեղ պետք է լինի Աստվածային բնակավայր, մեր Աստծո համար:
Առաջին մարդու ստեղծումն եղել է մաքուր և չպղծած հողից , բայց բնությունը նրանց խավարեցրեց իրենց բնածին արժանապատվութունը՝ կորցնելով արտոնյալ կարգավիճակը անհնազանդության մեղքի պատճառով: Այդ պատճառով մենք վռնդվեցինք կյանքի երկրից և ստացանք ժամանակավոր կյանք, որպես ցեղական ժառանգություն:
Բոլորը սկսեցին նախընտրել երկիրը երկնքից, այնպես որ չէր մնում փրկության հույս, բացի Աստծու օրհնությունից:
Ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է մարդկային տեսակը բերել սկզբնական, առաջնային արժանապատվությանը, մինչև Արարիչը չմիջամտեց և բացահայտեց նոր աշխարհ՝ ոչնչացնելով մարդկանց մեջ խորացած մեղքերը, որը ծնել էր մահ մեզ համար. և դա արվեց Աստվածածնի ծնունդով: Բայց ինչպե՞ս պետք է դա փոխանցվեր մեզ, եթե Աստված չհայտնվեր մարդկային տեսքով երկրի վրա, և չենթարկվեր երկրային օրենքներին և ցույց չտար մեզ ճշմարիտ ապրելու ուղին: Ինչպե՞ս այս ամենը կարող էր լինել, եթե առաջինը չծնվեր Սուրբ Կույս Մարիամը, և մի՞ թե դա կարող էր անել այլ կույս, բացի ընտրյալից, ով ամբողջ մարդկության միջից ընտրված էր Աստծու կողմից:
Նրա օգնությամբ ձուլվեց Աստվածայինն ու մարդ տեսակը: Այս անգամ, կին էակն ազատում է առաջին անեծքից, որը բերել էր մեկ այլ կին՝ Եվան:
Այս անգամ, կույսն է սկսում փրկության քայլերը: Եվ խոսքը հասել է հիմնական նպատակին, ես ուրախությամբ մասնակցում եմ աս Սուրբ տոնին և հրավիրում ձեձ ընդհանուր ուրախության, յուրաքանչյուրս օգտվում ենք այս տրված շնորհից, հայրերը՝ ազգի բարգավաճման, մայրերը՝ բարօրության, անպտուղները՝ անպտղության մեղքով, կույսերը՝ իմաստությամբ, ամուսնացածները գովական չափավորությամբ:

(Հատված՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տոնին նվիրված Ս. Պատարագի ընթացքւմ Տ. Պետրոս ավգ. քհն. Մալյանի կողմից կարդացած քարոզից:)

Комментариев нет:

Отправить комментарий