ԽԱՉՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻՑ ԱՌԱՋ
Հարց. - Երևալո՞ւ է Խաչը աշխարհի վախճանից առաջ:
Պատասխան. Այո՛, ճշմարտությունը հաստատում է ասելով.
«Կերևա Մարդու Որդու Նշանը երկնքում»։
Եվ ոչ միայն Խաչը, այլև չարչարանքների ամեն գործիք, այսինքն գամերը, գեղարդը և այլն, որոնք բերեցին դատավորի առաջ և Նրա մարմնին երևաց Նրա խոցվածքների սպիները՝ ըստ Զաքարիայի. «Նայեցին Նրան՝ ում խոցեցին»։
Եվ այս երկու պատճառով։
Նախ՝ հավատացյալների պարծանքի համար, որ բերկրեն, ուրախանան Խաչին երկրպագելով։
Եվ երկրորդ՝ որ կործանվեն ուրացողները և խաչողները։
Հարց - Ո՞ր օրը կերևա Խաչը:
Պատասխան. Ոմանք ասում են թե ուրբաթ, այն օրը, որ Քրիստոս խաչվեց, իսկ ոմանք՝ կիրակի։
Քանզի, ինչպես արեգակն է ելնում արևելքից, լուսեղեն ամպերի վրա և քառաձև լույսով աշխարհի չորս կողմը լցնում ու հաստատվում Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց Տերը։
Որից հետո կհնչեն փողերը և մեռելները հարություն կառնեն:
(Գրիգոր Տաթևացի)
Комментариев нет:
Отправить комментарий