ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հարց. - Քրիստոսը ինչո՞ւ Խաչով
մեռավ։
Պատասխան. առաջին.
քանի
որ Խաչը ավելի է համադրվում Ադամի մեղքին, ինչպես որ նա ոտքով գնաց, ձեռքը երկարեց
և կերավ պտուղը ու եղծեց մարդկային ցեղը, այդպես էլ մեր Տերը ոտքով գնաց դեպի
Խաչը, ձեռքը բևեռեց փայտի վրա և լեղի ճաշակեց ու այդպես փրկեց մարդկանց։
Երկրորդ.
քանզի
անարգ էր Խաչի մահը, ինչպես օրենքում է ասվում. «Անիծյալ
է յուրաքանչյուր ոք, որ կախված է փայտից», այդ
պատճառով մեր Տերը կախվեց փայտից, մեր մեղքերը վերցրեց ու օրհնեց մեզ։
Երրորդ.
Իսահակի
խոյը կախվեց Սաբեկի ծառից, որը երկճյուղ էր, ինչպես օրինակն էր Քրիստոսի ճշմարիտ
Խաչի։
Չորրորդ.
Ոսկեբերանն
ասում է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տա, թե Իր մահը
ճանապարհ է դեպի երկնքի արքայությունը, ինչպես Հակոբը տեսավ սանդուխքը, որի գլուխը
երկինք էր հասնում, և Տերը հաստատված էր նրա վրա»։
Հարց. Ի՞նչ են նշանակում Խաչի չորս
թևերը:
Պատասխան. առաջին.
չորս բարօրությունները, որ արեց Տերը մեզ։ Վերևի մասը ցույց է տալիս երկնքի
արքայության բացվելը, ներքևինը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, ձախը՝
մեղքերի թողությունը։
Երկրորդ.
նշանակում
է չորս առաքինություններ, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ։
Վերևի
մասը՝ սերը, ներքևինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, ձախը՝
համբերությունը։
Երրորդ.
նշանակում
է դրախտից զրկվելը, քանզի աջ էինք, ձախ դարձանք։
Չորրորդ.
նշանակում
է մեր չորս խորհուրդները.
վերևի մասը՝ միշտ վերինը խորհել, ուր Քրիստոսն է նստած
(Կողոս. 3։2),
ներքևինը՝ մեր կյանքի վախճանն է։
Աջը և ձախը դատաստանի ընտրությունն
է.
փառքը՝ աջակողմյաններին, պատիժը՝ ձախակողմյաններին։
Հինգերորդ.
Եզեկիելի
քառադեմ կառքը, և Տերը նրա վրա բազմած։
Ամաղեկի դեմ Մովսեսի
ձեռքերի տարածումը։
Աշխարհի չորս կողմերը։
Բոլոր մարմինների չորս տարրերը չորս
սկզբունք ունեն՝ հուր, ջուր, հող, օդ։
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
(Ձմեռան
հատոր. «Քարոզ վասն գալստեան Սուրբ Հոգւոյն»)
Комментариев нет:
Отправить комментарий