суббота, 5 октября 2013 г.

05.10.13թ. - Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր


      Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: 


Սբ. Դադե` Քրիստոսի 72 աշակերտներից մեկը


      Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը` Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում։ Դադիի նահատակության վայրում` ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, հիմնադրվել է Դադիվանքը։ Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի` բլրակի վրա:

  Դադիվանքն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է: Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

   Դարերի ընթացքում արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

     XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։

    Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

    Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։

    Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում' 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: 

Комментариев нет:

Отправить комментарий