четверг, 10 октября 2013 г.

Ս. Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

    Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո, Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Դպրոցում սովորելուց հետո հայրը նրան հանձնել է թագավորի բժշկին, որ ուսուցանի: Ուսման ընթացքում արժանացել է կայսեր բարեհաճ վերաբերմունքին: 
   Հետո Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ, լցվել է Քրիստոսի շնորհներով և իր մեջ սկսել է կրել կենաց գանձը:
   Պանդալեոնը Հիսուս Քրիստոսի անունով բժշկել է մի կույրի և նույն պահին նրա հայրը, կույրի հետ մեկտեղ, սկսել է հավատալ Աստծուն: Երմողիա քահանան մկրտել է Պանտալեոնի հորն ու կույրին:
   Հոր մահից հետո Պանտալեոնը բաց է թողել ծառաներին` ունեցվածքի մի մասը տալով նրանց, իսկ մյուս մասը բաժանել է աղքատներին: Սկսել է հիվանդներին ու կարիքավորներին մխիթարել խոսքով ու գործով, առողջացրել Քրիստոսով:
  Երբ 303 թվականին սկսվել են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց միշտ հրաշքով ազատվել է: 
     Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո` Պանդալեոնին:
    Եվ նրան հանել են քաղաքից դուրս, հասել մի տեղ, ուր Տերը կամեցել էր, որ արդարը մարտիրոսվի: Երբ դահիճը սուրն առնելով հարվածել է, սուրը դարձել է  փափուկ որպես մոմ և չի վնասել սրբին:
   Դահիճները տեսնելով այդ, խնդրել են Պանդալեոնին աղոթել իրենց մեղքերի թողության համար: Սուրբ Պանդալեոնը աղոթել է նրանց համար և Աստված լսելով  նրան ասել է. «Այսուհետ դու Պանտալեոն չես կոչվի, այլ` ԱՄԵՆՈՂՈՐՄ, որովհետև շատերին դու ողորմեցիր և ապավեն եղար նեղության մեջ: Եվ այսուհետ պիղծ դևերը կհալածվեն քո ոսկորների նշխարներով, իսկ ովքեր քեզ ապավինեն, քո բարեխոսությամբ կկատարվեն նրանց խնդրածները»:
   Սուրբը խնդրել է, որ իրեն սպանեն, քանզի իր նահատակության ժամն եկել է: Շրջապատողները համբուրել են նրա ողջ մարմինը, իսկ հետո սպանել:
     Հետո թագավորը հրամայել է այրել սրբի մարմինը: 
   Պանտալեոնի նշխարները Նիկոմիդիա քաղաքի քրիստոնյաները վերցրել և թաղել են քաղաքից դուրս` արևմտյան կողմում:


Комментариев нет:

Отправить комментарий