Դյուրախաբ տերը
-Տեր իմ, ազատ թող ինձ դու այս կանաչ արտում,-
Մի օր սոված կովն այսպես ասաց մարդուն,-
Եկ հավատա դու իմ տված անկեղծ խոսքին,
Չեմ դիպչի ես արտուն նույնիսկ ոչ մի հասկի,
Բկից մաքուր եմ խիստ,
Գործիդ գնա հանգիստ…
Տերն հավատաց կովին,
Թողեց նրան արտում, ինքը ծառի հովին
Պառկեց, խոր քուն մտավ,
Սակայն երբ արթնացավ,
Տեսավ տրորել է կովը արտը ամբողջ,
Սիրտը խոցոտելով դյուրախաբ տիրոջ:
Մի հավատա երբեք իրեն գովող մարդուն,
Մի հավատա սոված կովին` կանաչ արտում:
Մկրտիչ Կորյուն
Комментариев нет:
Отправить комментарий