Սբ. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օր
Թեոդիտոն
քահանան
եկեղեցու
ավագերեցն
էր,
որ
ապրել
էր
Հուլիանոս
Ուրացող
կայսեր
ժամանակաշրջանում:
Վերջինիս
եղբորորդին`
Հուլիանոս
Կոմսը,
որ
կայսրության
արևելյան
նահանգների
կառավարիչն
էր,
հրաման
է
արձակում
աքսորելու
բոլոր
եկեղեցականներին`
եկեղեցիների
գանձերն
ավելի
դյուրությամբ
կողոպտելու
համար:
Թեոդիտոն
քահանան
մերժում
է
հեռանալ
եկեղեցուց
կամ
հանձնել
եկեղեցական
սպասքը`
շարունակելով
իր
սովորական
աստվածային
պաշտամունքը
և
քարոզչությունը:
Կոմսը ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը
Թեոդիտոնն
ատյանում
որոշ
կանխասացություններ
է
անում,
որոնք
բառացիորեն
կատարվում
են:
Հուլիանոս
Կոմսն
անծանոթ
հիվանդությունից,
իսկ
Ուրացող
կայսրը,
պարսիկների
դեմ
մղած
պատերազմի
ընթացքում
անծանոթի
արձակած
նետից
խոցվելով,
չարաչար
մեռնում
են:
Զենոնը,
Մակարը
և
Եվդոքսիոսը
չարչարանքների
են
ենթարկվել
և
նահատակվել
Մաքսիմիանոս
կայսեր
օրոք,
311-312 թվականներին,
Փոքր
Հայքի
Մելիտինե
քաղաքում:
Եվդոքսիոսը,
որ
կայսերական
բանակի
զորավար
էր,
հալածանքների
ժամանակ
իր
կնոջ`
Վասիլուհու
և
զինակից
ընկերներ
Զենոնի
և
Մակարի
հետ
թաքնվում
են:
Ապա
նա
թաքստոցից
դուրս
է
գալիս,
հանձնվում
զինվորականներին
և
Զենոնի
հետ
գլխատվում:
Նրանց
հետևում
է
նաև
Սբ.
Մակարը:
Ռամելասը
նահատակվել
է
Մաքսիմիանոս
կայսեր
օրոք:
Արևելքի
արշավանքի
ժամանակ
կայսրն
իր
զորքում
հայտնաբերում
է
11.000 քրիստոնյաների,
որոնց
աքսորում
է
Փոքր
Հայքի
Մելիտինե
քաղաքը:
Պահակազորի
հրամանատար
Ռամելասը
հանդիմանում
է
կայսերն
անաստվածության
և
անարդարության
համար
ու
բացահայտ
հռչակում
իր
քրիստոնյա
լինելը,
ինչի
համար
էլ
անմիջապես
գլխատվում
է:
աղբյուր` www.qahana.am
Комментариев нет:
Отправить комментарий