понедельник, 21 октября 2013 г.

ԱՌԱԿ` «ԵՐԳԻՉՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»



Բոլորին էլ քաջ հայտնի է, որ արծիվը համարվում է թռչունների արքան և բոլորը նրան են ենթարկվում:
Եվ մի անգամ, երբ ագռավը արծվին կերակուր էր մատուցում, արծիվը հրամայեց ագռավին գտնել մի լավ երգչի, որ ինքն ուտելուց հետո մեղմ հնչյունների ներքո քնի:
Ագռավն ընկավ մտորումների մեջ, թե ո՞ւմ կարելի է հրավիրել երգելու:Եվ նրա գլխում մի միտք ծագեց. իր թոռնիկից լավ ոչ մեկը չի կարող երգել: Նա գնաց ու բերեց թոռնիկին, որն էլ սկսեց երգել:Արծիվը, որ արդեն քնել էր, վեր թռավ, աչքերը բացեց ու ասաց.
- Այս ո՞ւմ ես բերել, և դու կարծում ես, որ այս կռկռոցի տակ ես կարող եմ քնել:
Իսկ փոքրիկ ագռավը, բերանը լայն բացած ողջ ուժով երգում էր: Ագռավն էլ հիացական հայացքով նայում էր թոռնիկին

Комментариев нет:

Отправить комментарий