среда, 23 октября 2013 г.

ՈՒԽՏԵՐԹ ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԵՐԵՎԱՆԻՑ ԴԵՊԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ


         Հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ սիրո, հավատքի ու հավատարմության ուխտերթ` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

           Արարատյան Հայրապետական թեմի ուխտավորների մի մասը ուխտագնացությունը սկսեց քաղաքամայր Երևանում` գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:

    Ուխտավորները հավաքվել էին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայով քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ, որտեղից մեկնեցին Վաղարշապատ:

           Ս. Գրիգոր Լուսավորչի աջի մոտ ուխտավորներին միացան Արարատյան Հայրապետական թեմի Արարատ, Արտաշատ քաղաքների ու գյուղերի ուխտավորները:

    Այստեղ հավաքվեցին նաև Հայաստանի, Արցախի ու Ջավախքի բոլոր թեմերի, տարբեր հասարակական կազմակերպությունների, բուհական ուսանողական խուրհուրդների ուխտավորները:

         Ս. Գրիգոր Լուսավորչի աջի քանդակից ուխտավորներն աղոթքով ու թմբկահարների ուղեկցությամբ քայլեցին դեպի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:

          Ընթացքում Ս. Հռիփսիմե և Ս. Շողակաթ եկեղեցիների մոտ կանգառներ կատարեցին, միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:

        Ուխտավորներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Ս. Տրդատ բաց խորանի մոտ դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:

        Նա Հայրապետական օրհնությունը տվեց բոլոր այն հայորդիներին, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ իրենց ուխտը հաստատելու էին եկել:Հետո միասնական աղոթելով Կաթողիկոսի գլխավորությամբ կարդացին ուխտագիրը.


 «Ես` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ զավակն ու կրողը, ուխտո՛ւմ եմ: Իմ ամբողջ հոգով, հավատարիմ մնալ մեր հոգևոր և ազգային ինքնությանն ու արժեքներին, սիրել իմ հայրենիքը, իմ Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալ հայ ընտանիքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր ժառանգությանը: Այս իմ ուխտին վկա է Աստված, Հայոց Հայրապետը, այս Սուրբ Տաճարը, մեր սրբերն ու այստեղ հավաքված իմ եղբայրներն ու քույրերը: ՈՒԽՏՈ՛ՒՄ ԵՄ»...



        Միասին «Հայր մերն» ասելուց հետո ուխտավորները` Հայրապետի գլխավորությամբ, ծնկաչոք «Տեր ողորմյան» երգեցին:
    Ընդհանուր թվով ուխտերթին մասնակցում էին մոտ 7000 ուխտավորներ, որոնցից շուրջ 3500 Արարատյան Հայրապետական թեմից էին:

Комментариев нет:

Отправить комментарий