Սուրբ վարդապետ Մեսրոպ
Սուրբ Հայր և վարդապետ Մեսրոպը հեզաբարո էր և լայնախոհ, տեսքով` հրեշտակի նմանվող, և մտքով` երկնող, խոսքով` պայծառ, խորհրդով` մաքուր, գործով` ժուժկալ, և հավատքով` ուղղափառ, հույսով` համբերող, սիրով` անկեղծ, անձանձիր սովորեցնող, որ և երկրորդ լուսավորիչ կոչվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: Սուրբ Մեսրոպի մեջ ամենևին տեղ չգտան ամբարտավանությունն ու մարդահաճությունը, որովհետև այնպես է թվում, թե Աստված նրա համար ասաց այս խոսքերը մարգարեի միջոցով. «Բա´ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն» (Սաղմ. Ձ 11), որի համար էլ նա այնքան զորավոր էր Աստվածային գիտությունների մեջ, որ մինչև իսկ նրա բերանին մշտապես հանգչում էր Աստծու խոսքը: Եվ մեր սուրբ վարդապետ Մեսրոպի բերանն Արդարության Արեգակի արևելքն ու արևմուտքն էր, որովհետև Արդարության Արեգակը` Քրիստոս, քարոզելով ելնում էր նրա բերանից և աղոթքներով նորից մտնում նրա բերանը:
Իսկ աշխարհիկ գործերում այոն այո էր, իսկ ոչը` ոչ: Եվ դատարկաբան զրույցների մեջ ամբողջովին լուռ էր և անմասն: Եվ այդպիսի կյանքով ապրելով աշխարհում` փոխվեց դեպի կարգն առաջին կատարյալ սրբերի` Եկեղեցին անդրանիկների:
Եվ երբ հայոց իշխաններն իրենց Արտաշես թագավորի զազրելի գործերից խիստ ձանձրացան, նրան մատնեցին Պարսից Վռամ արքայի` Հազկերտի հոր ձեռքը: Նրանք ստիպում էին նաև սուրբ Սահակ հայրապետին` միաբանել իրենց հետ մատնության մեջ: Իսկ նա ոչ հանձն առավ և ոչ էլ համաձայնեց: Այլ ասում էր, թե` «Ես Քրիստոսի վիրավոր ոչխարն առողջ գայլի հետ չեմ փոխանակի, որովհետև թեկուզ և պոռնիկ է, բայց անհավատ չէ, մեղավոր է, բայց հուսահատված չէ: Մեղք է գործում կանանց և ոչ թե արուների մեջ: Իգամոլ է և ոչ թե արվամոլ»: Եվ այնժամ հայոց ազնվականներն ու իշխանները սուրբ Սահակի կամքին համաձայն չվարվեցին, այլ հեռացնել տվեցին Արտաշեսին իր թագավորությունից:
Չարախոս ավագանու հետ էր նաև վանքի մի երեց` Սուրմակ անունով, Բզնունիքի գավառից, Արծկե կոչվող գյուղից: Նրանք սուրբ Սահակին ասացին. «Եթե մեզ հետ չես միաբանում և ուզում ես, որ նա թագավորի մեզ վրա, իսկ մենք, որ չենք ուզում, որ նա մեզ թագավորի, չենք ուզում նաև քո քահանայությունը մեր հայոց ազգի վրա»: Այս ամենը եղավ` նրանց իսպառ զրկելու հայրերի ժառանգությունից:
Եվ Պարսից թագավորի առջև իրենց թագավորից հայոց ավագների չարախոսության ժամանակ Շապուհը հայոց նախարարներին ասաց. «Ձեր եպիսկոպոսապետը, ում ազնիվ բարքերին և նրա լավ ազգատոհմին տեղյակ եմ, ձեզ հետ պիտի լիներ, որպեսզի նրանով իմանայինք ձեր խոսքերի ճշմարտությունը և կեղծիքը: Ուստի թող կանչվի նաև նա, որպեսզի ճիշտն իմանանք: Իսկ Սուրեն Պահլավը` սուրբ Սահակի աղգականը, որ Պարսից արքայի մոտ հարգված մարդ էր, գրեց սուրբ հայրապետին` գալու թագավորի կանչով, և նշեց իր մերձավորության մասին ևս, որ նա ուներ սրբի հետ` արյունակից ազգական լինելու պատճառով:
Եվ գրել էր հետևյալ կերպ. «Ես քո լավն եմ ցանկանում, դու պիտի գաս արքայի պալատ` աներկյուղ ու առանց երկմտանքի, և հայոց ավագանու հետ տաս Արտաշեսի անհաշտության վկայությունը»: Եվ սուրբ Սահակն անմիջապես գնաց հրավիրակների հետ և մտավ Շապուհի մոտ և այնտեղ ոչ պակաս մեծարանքի արժանացավ, որովհետև Շապուհ արքան ընդառաջ եկավ սուրբ Սահակին և նրան տանելով` պատվով նստեցրեց իրեն մոտիկ: Եվ հարցնելիս ոչ մի բան չլսեց նրանից իրենց թագավորի վերաբերյալ, քանի որ ասաց սուրբը, թե` «Ես դրանից ոչ մի չար բան չգիտեմ, ով որ գիտի, թող նա վկայի»:
Եվ խիստ հավանեց արքայից արքան սուրբի խոսքերը և գովաբանեց նրան, մանավանդ հեզության, համեստ խոսքերի և հաճելի ուսուցանող վարդապետության համար: Եվ զարմացավ արքան նրա խոսքի խելացիության վրա: Եվ մեծարանքով ճանապարհեց նրան, սակայն զրկեց Արտաշես թագավորին իրավունքներից` հայոց ավագների ու ազատատոհմ մարդկանց խնդրանքի համաձայն: Եվ նրանց տվեց իր իշխանությանը ենթակա մի այլ թագավոր` ազգությամբ հայ և հավատով քրիստոնյա, Վռամշապուհ անունով` որպես հայոց թագավորության աթոռակալ:
Եվ պատվիրեց արքան սուրբ Սահակին` մնալ կաթողիկոսության աթոռին և վարել իր հայրապետական իշխանությունը: Սակայն նա չկամեցավ, այլ երանելին, սուգ անելով մեր ազգի թշվառ վիճակի համար, նրանց թողեց առաջնորդությունը: Եվ նրանք իրենց կաթողիկոս դրին Սուրմակ աբեղա Արծկեցուն, ում մեկ տարի անց արտաքսեցին, որովհետև չէր առաջնորդվում ըստ նախարարների կամքի, այլ գոռոզանալով ինքնակամ էր վարում իշխանությունը:
Եվ նրանից հետո կարգեցին Բարդիչոյին` ազգությամբ ասորի մեկին: Ով էլ, գալով կանանցով ու որդիներով, առանձին կարգերով էր ապրում սուրբ Գրիգորի աթոռին: Որից տարուբերվելով` արտաքսեցին նրան և դրեցին մեկ ուրիշ ասորու` Շամուել անունով: Սա ևս եկավ տանտիկնոջով և անկարգ վարքով մնում էր իր անիրավության մեջ, որովհետև եպիսկոպոսների հին կալվածքները խլում էր իրենց օրինական տերերից և կաշառքով տալիս ուրիշներին:
Սուրբ Սահակը ապրեց երկար ժամանակ մաքուր կյանքով և բարի վարքով, հիսունմեկ տարի հայրապետության մեջ: Եվ հասնելով բարի ծերության և մի քանի օր թեթևակի հիվանդանալով Վաղարշակերտ գավառի Բլուր անունով գյուղում` փոխվեց աշխարհից ի Քրիստոս, նավասարդի 30-ին (սեպտեմբերի 9), այն իսկ օրը, որ ծնվել էր: Եվ նրա աշակերտներն ու սպասավորները վերցրեցին սուրբ մարմինը և տարան Տարոն գավառը, թաղեցին մեծ շուքով իր հայրենի գյուղում, որ կոչվում է Աշտիշատ: Եվ որոշեցին նավասարդի երեսունին ամեն տարի տոնել Աստծու մեծ քահանայապետի օրը:
Եվ նրանից հետո ճշմարիտ վարդապետ Մեծն Մեսրոպը հաջորդը եղավ հայրապետության աթոռին, և վեց ամիս անց նա ևս վախճանվեց` մեհեկանի 13-ին (փետրվարի 20 ): Եվ քանի դեռ տկարացած մարմնով գտնվում էր աշակերտների մեջ, խնդրանքով վեր բարձրացրեց իր մշտատարած ձեռքերն առ Աստված և ամենքին հանձնեց Աստծուն: Եվ մինչդեռ սրբի ձեռքերը վերև էին պարզված, երևաց սքանչելի և զարմանալի մի տեսիլք, որով լուսեղեն խաչը երկնքից ցոլալով հայտվեց նրա վրա, և հոգին ավանդելուց հետո էլ դեռ պայծառացած հայտնապես երևում էր բոլորին, և նրանց քիմքին բուրեց հաճելի հոտ, որը տարածվեց ամենուրեք, որով և հիացած` փառք էին տալիս Աստծուն:
Եվ քանի որ սուրբի վախճանը տեղի ունեցավ Վաղարշապատում, ուստի իշխանները միմյանց հետ վիճում էին: Որովհետև մեկը կամենում էր սուրբ մարմինը տանել Տարոնի գավառ, իր հայրենի Հացիկ գյուղը, որտեղ ծնվել էր և մեծացել, իսկ ուրիշները`իր իսկ ստեղծած վանքը Գողթան գավառում, այն տեղը, որը նրա անունով մինչև այժմ էլ Մասրե վանք է կոչվում:
Իսկ մյուսներն ասում էին` նրան պետք է թաղել նույն քաղաքում, հոյակերտ և Աստվածապատկեր Սուրբ Գրիգորաշեն կաթողիկեի Էջմիածնի հովանու ներքո: Բայց մեծն իշխան Վահան Ամատունին վերցրեց և տարավ իր Օշական գյուղը: Եվ լույսի կամարաձև խաչը երևում էր Մեսրոպի խաչի ձև ստացած մարմնի վրա երկարուձիգ ողջ ճանապարհին, մինչև որ նրան դրեցին իր հանգստարանը, որից հետո քիչ-քիչ պահվեց լուսապայծառ խաչի տեսիլքը: Այնուհետև սուրբ հանգստարանի վրա կառուցվեց հոյակերտ ու փառահեղ եկեղեցի` բարձր, պայծառակերտ և գմբեթավոր:
Եվ սրբի վախճանից հետո լռությամբ նստեցին նրա աշակերտները` Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան, Մամբրե Վերծանողը, Եղիշե պատմագիրը, Ղազար Փարպեցին, Եզնիկը, այլև ուրիշներ, ովքեր եկան Աթենքից` լցված և հարստացած գիտությամբ, սակայն այս կյանքում այլևս չտեսան սուրբ հայրերին, որի համար լալագին ողբացին նրանց գերեզմանի վրա և լուռ համբերությամբ ապրեցին իրենց երկրային կյանքը` անմասն մնալով մեր հայոց համառ ու խստապարանոց ազգի բիրտ բարքերից, որից և մեզ ազատի Աստված, մինչև իրենց այս կյանքի վերջին օրերը, ապա փոխվեցին հրեշտակների մոտ` մեր Քրիստոս Աստծու փառքում:

Ըստ գրքի «Ճառ Աստծու ճշմարիտ սուրբ վկաների մասին շարադրությամբ մեր նախնիների գրքից, որ կոչվում է Հայսմավուրք: Տոն մեր սուրբ թարգմանիչների» Ս. Էջմիածին 2000թ.
Комментариев нет:
Отправить комментарий