суббота, 5 октября 2013 г.

ՔՐԻՍՏՈՍԻ 72 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ


1. Սուրբ Հակոբոս արդար և Տյառն եղբայրը:

2. Նրա եղբայր Հովսեն, որ կոչվեց նաև Բարսաբա և Հոստոս: Այսինքն պատվվեց 3 անվամբ:

3.Սուրբ Թադեոս Առաքյալը, որ եկավ Հայաստան:

4. Սուրբ Ստեփանոս Նախավկան:

5. Անանիա Դամասկացին:

6. Բառնաբասը:

7. Փիլիպպոսը, որ մկրտեց ներքինուն և քարոզեց Քրիստոսին Սամարիայում և այլ տեղեր: Իսկ հետո նահատակվեց Քրիստոսի անվան համար: Նա այն 7 սարկավագներից էր, որոնց մեջ էր Ստեփանոս Նախավկան: 

8. Պրոխորոն` աշակերտը Հովհաննու ավետարանչի, որը նրա հետ միասին գրեց Սուրբ Ավետարանը: Եվ գնալով Երուսաղեմ, այնտեղ նահատակվեց մինչև Հովհաննու ննջելը:


9. Նիկանովրան, որը 7 սարկավագներից էր, հետո դառնալով եպիսկոպոս նահատակվեց Քրիստոսի անվան համար: 

10. Տիմոն, որը 7 սարկավագներից էր և շատ տեղեր քարոզելով նահատակվեց: 



11. Պարմենան, որը Ստեփանոս Նախավկայի հետ նահատակվեց 2000 Քրիստոսին  հավատացողների հետ միասին: 



12. Նիկողայոս Անտիոքացին, որ նույնպես Ստեփանոսի ընկերներից էր, սակայն նրանից ծնվեց նիկողիացիների աղանդը: 



13. Մարկոս Ավետարանիչը, որը Սուրբ Հոգու հրամանով Պետրոս Առաքյալից ձեռնադրվեց եպիսկոպոս և գրեց Սուրբ Ավետերանը: Հետո նահատակվեց Ալեքսանդրիայում Զատիկի օրը: 



14. Ղուկաս Ավետարանիչը, որը միշտ Պողոս Առաքյալի հետ էր, Սուրբ Հոգու շնորհներով եվ Պողոսի հորդորներով գրեց Սուրբ Ավետարանը և Գործք Առաքելոցը: Եվ հետո գնալով Թիվաս ննջեց խաղաղությամբ ի Քրիստոս: 


15. Շյուղան, որ լծակից էր Պետրոս Առաքյալին և ուներ մարգարեական շնորհ: Լեզրոն կղզու մոտ ծովակուր եղավ: 

16. Հուդան, որ Շյուղայի հետ գնաց Անտիոք և այնտեղ նահատակվեց: 

17. Բարդուղիմեոսը, որը շատ հալածանքներից հետո նահատակվեց Կավոնիկոսում: 

18. Հովհաննեսը, որին կոչում էին նաև Մարկոս: Երկար քարոզելուց հետո նահատակվեց Քրիստոսի անվան համար: 

19. Ղազարոսը` սիրելին Քրիստոսի,  որին Տերը հարություն տվեց 4 օրվա մեռելությունից: Դրանից հետո ապրելով ևս 14 տարի եղավ եպիսկոպոս Կիպրոս կղզում, և ննջեց խաղաղությամբ ի Քրիստոս: 

20. Հովսեփ Արիմաթացին, որ Խաչից իջեցնելով թաղեց մեր Տիրոջը` իր մահով ննջեց ի Քրիստոս:  

21. Կղեվպոսը, որը եղբայրն էր Հովսեփ Աստվածահոր և Էմմավոսի ճանպարհին տեսավ Տիրոջը: Նույնպես քարոզելով հրեաներին նահատակվեց: 

22. Շմավոնը, որը Կղեվպոսի որդին էր և որի հարսանիքին Տերը ջուրը դարձրեց գինի: Նա Հակոբոս Տյառն եղբորից հետո դարձավ Երուսաղեմի եպիսկոպոս: 

23. Սիմոն Կյուրենացին, որը իր ուսերի վրա տարավ Տիրոջ Խաչը Գողգոթա: Եվ նրա որդիները` Ռուփինոսը և Ալեքսանդրոսը ձեռնադրվելով եպիսկոպոսներ, գնացին Կյուրենիա, Լիբիա և քարոզելով Քրիստոսին նահատակվեցին: 

24. Ստաքեոսը, որը շրջում էր Անդրե Առաքյալի հետ: Բյուզանդիայում նրանից ձեռնադրվում է եպիսկոպոս, որտեղ էլ նահատակվում է Քրիստոսի անվան համար: 


25. Ղուկիա Կյուրենացին: Շատ տեղեր քարոզելով Քրիստոսին նահատակվում է: 

26. Մանայեն, որը Հերովդես չորրորդապետի դայակի որդին էր և շատ տեղեր քարոզելով նույնպես նահատակվեց Քրիստոսի անվան համար: 

27. Սոսթենեսը, որին Պողոս Առաքյալը հիշում է իր թղթերի մեջ: Բազում տանջանքներ կրելուց հետո նահատակվում է Քրիստոսին քարոզելու համար: 

28. Նաթանայելը, որին Տերը ասեց, թե. <Ահա իսրաելացի, որի մեջ չկա նենգություն>: Սա հանդիմանում էր հրեաներին` քարոզելով Քրիստոսին, որի համար էլ նահատակվեց: 

29. Նիկոդիմոսն է, որը եկավ Քրիստոսի մոտ գիշերով և սովորեց նրանից <վերստին ծննդյան> մասին: Իսկ հետո Հովսեփ Արիմաթացու հետ մասնակից էր Տիրոջ թաղմանը: Նա էլ բազում նախատինքներ կրեց հրեաներից և ննջեց խաղաղությամբ ի Քրիստոս՝ թաղվելով Երուսաղեմում Ստեփանոս Նաղավկաըի կողքին: 

30. Մինասը, որը Հալեպ քաղաքից էր, նույնպես քարկոծվելով նահատակվեց: 

31. Կեփաս,որը Անտիոքում քարկոծվելով նահատակվեց:



32. Ղեբեոսը: Նույնպես բարբարոսներից քարկոծվելով նահատակվեց: 



33. Տիտոսը, որ շրջում էր Պողոս Առաքյալի հետ Անտիոքում, դարձավ եպիսկոպոս Կրիտես կղզում և այնտեղ էլ նահատակվեց: 



34. Կրեսկեսը, Գալիլեայում նահատակվեց: 


35. Հովհաննեսը, որ կոչվեց Հայր, Կիպրոսում ննջեց ի Քրիստոս: 

36. 37. Գայիոս և Հովհաննես, որոնք Կիլիկիայում նահատակվեցին: 

38. Մյուս Հովհաննեսը, որ սպասավորում էր Պողոսին, հասնելով բարվոք ծերության հանգեավ խաղաղությամբ ի Քրիստոս Կառիայում:

39. Կղեմեսը, որի մասին ասում է Պողոս Առաքյալը: Նա ծովակուր եղավ: 

40. Նիկիտասը, որին Տոսբիաըում սղոցեցին: 

41. Կյուրղոսը, Կեսարիայում նահատակվեց: 

42. 43. Բուլոս և Բուլդոս, որոնց մասին իր Հռոմեացիների թղթերի մեջ գրում է Պողոս Առաքյալը, Աքարիայում նահատակվեցին: 

44. Ղինոս, որ Պողոսից հետո դարձավ Հռոմի եպիսկոպոս, նույնպես նահատակվեց: 

45. Կիոպոս, որը հասնելով բարվոք ծերության նահատակվեց: 

46. Դեմիտրիոս, հրեաներից քարկոծվելով նահատակվեց:

47. Կոդրատոսը նահատակվեց Տրոյանոսի կողմից: 

48. Հուդան, որ Խլաթում նահատակվեց: 

49. Հովսեն, բազում տանջանքներ կրելով Սպարտայում նահատակվեց: 

50. Ղազարը, որ Հալեպում նահատակվեց: 

51. Դեմասը, որ սիրեց աշխարհը և գնալով Թեսաղոնիկե դարձավ քուրմ: 

52. Հերմոգինեսը դարձավ ընկեր Սիմոն Մոգին: 

53. Ալեքսանդրոս դարբինը,որ բազում տանջանքներ տվեց Պողոսին և շիկացած երկաթով հարվածեց նրան:

54. 55. Անդրոնիկոս եվ Ոնիաս, Պողոսի ազգականներն էին և նահատակվեցին Տարսոնում: 

56. Պենդոս` Պողոսի սիրելին, նահատակվեց Իտալիայում:


57. ՈՒրբանոսը, որ քարոզում էր Հռոմում, այնտեղ էլ նահատակվեց:

58. Ապողոսը, որի մասին կա Կորնթացիներին ուղղված թղթերում: Նահատակվեց: 

59. Արիստաբուլոս, նույնպես նահատակվեց Թեսաղոնիկեում: 

60. Նարեկոսը նահատակվեց Դաղմատիայում: 

61. 62. Տրիփոն, և Տրիփոս, որոնց ողջունեց Պողոսը: Աքայիայում նահատակվեցին: 

63. Զաքարիան նահատակվեց քարկոծությամբ Խուրինում: Նա որդին էր այն այրի կնոջ, որին Տերը հարություն տվեց Նային քաղաքում:

64. Եվ մյուս Զաքարիան, նույնպես նահատակվեց: 

65. 66. 67. Բուլոմպոս, Ստեփանոս և Ստուփին միասին Բավարիայում նահատակվեցին բանտի մեջ: 

68. Եղիշեն Աղվանքում նահատակվեց: 

69. 70. Անանիան և Սիմոնը նահատակվեցին Բյուզանդիայում: 

Իսկ Փիլիդոսը, Ներիոսը և ՈՒլումպոսը եկան լրացնելու Հերմոգինեսի, Ալեքսանդրոսի և Նիկողայոսի տեղերը, ինչպես Մատաթիան Հուդայի փոխարեն: 

71. 72. Էրմես հովիվը և Պատրովբասը, որոնց նույնպես Հռոմեացիների թղթում հիշատակում է Պողոս Առաքյալը:  





Комментариев нет:

Отправить комментарий