ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿ ՄԻՆԻՍՏՐԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Մինիստրներից
մեկը մի օգնական ուներ, որ փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության
համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր մինիստրի մոտ, վերջինս ասում է.
- - Ես գոհ չեմ ձեզնից և այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ
զգում:
Օգնականը
հուզված, կասկածամտորեն բացականչում է.
- - Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե
երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
- - Այդ բոլորը ճիշտ են, - հաստատում է մինիստրը:
- - Ապա էլ ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ
չեք տալիս այսուհետև ծառայել ձեզ:
- - Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է մինիստրը,-
բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում
է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին,
որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ ես այլևս ձեր ծառայությունների կարիքը
չեմ զգում:
Комментариев нет:
Отправить комментарий