Ս. ԵՂԻՇԵ վարդապետ
Մեր սուրբ հայր և վարդապետ Եղիշեն ճգնավոր էր, սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների աշակերտներից, և շատ հմուտ էր Աստվածային գրի` Հին և Նոր կտակարանների իմացության մեջ: Նա նաև գիտակ էր աշխարհիկ իմաստունների գործերի` աթենական փիլիսոփայական արվեստի:
Եղիշեն դպրապետն էր Սբ. Սահակ Պարթևի թոռան` Սբ. Վարդան հայոց զորավարի, որ վկան էր Քրիստոսի: Նա գրեց մեծ պատերազմի և սուրբ Վարդանի նահատակության մասին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր Սբ. Վարդանի հետ էին` հայոց բանակից: Նրանց վախճանից հետո Եղիշեն առանձնացավ և մեծ սխրագործությամբ ճգնավորի կյանքով ապրեց լեռներում և քարայրներում:
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Սբ. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց և փոխվեց ի Քրիստոս:
Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում, կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ: Իսկ հետո Մոկաց գավառի իշխանն եկավ, վերցրեց սրբի գլուխն ու աջը, տարավ և դրեց սրբի առաջին խցում ու կառուցեց դրանց վրա վայելուչ եկեղեցի, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Սբ. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց և փոխվեց ի Քրիստոս:
Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում, կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ: Իսկ հետո Մոկաց գավառի իշխանն եկավ, վերցրեց սրբի գլուխն ու աջը, տարավ և դրեց սրբի առաջին խցում ու կառուցեց դրանց վրա վայելուչ եկեղեցի, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Ս. Գրիգոր Նարեկացի
Սբ. հայրը մեր և երանաշնորհ վարդապետ Գրիգորը Անձևացյաց գավառից էր, որ է Քարպահն, տեառն Խոսրով Անձևացու եպիսկոպոսի որդին:
Այն ժամանակ Հայոց աշխարհը գտնվում էր հույն մեծ կայսրերի` Վասիլի և նրա եղբոր Կոստանդինի իշխանության տակ: Իսկ Սենիքարիմ Արծրունի բարեպաշտ արքան տիրում էր Վասպուրական աշխարհին: Արծրունին` Սասունն է: Վասպուրականը` Վան և Սևան մինչև Նվան, և այնկողմ` մինչև Արտազ գավառը` այս ամբողջ տարածքը կոչվում է Վասպուրական, որին տիրում էր Սենիքարիմը: Ոստանն ու Ռշտունիքը նույնպես նրան էին պատկանում` մինչև Սալմաստ և Ջուլամերկ, և մյուս կողմից` մինչև Թուխաջուր, որոնք Սենիքարիմը տվեց Վասիլ հույն թագավորին` 1 000 բերդ, 4 000 գյուղ, 8 քաղաք և 900 վանք: Սրանց փոխարեն նա ստացավ Սեբաստիան իր թեմերով: Սենիքարիմը ելավ հայրենի երկրից 14 000 ձիավոր կառքերով, որդիներով և գնաց Սեբաստիա` տանելով իր հետ Վարագա Սբ. նշանը:
Մինչդեռ Սենիքարիմը թագավորում էր իր հայրենի Վանում և Ոստանում, Սբ. Գրիգոր վարդապետը Նարեկավանքում էր: Սբ. Գրիգորը և նրա եղբայր Հովհաննեսը հոգեպես սնվել և ուսանել էին Անանիա երջանիկ վարդապետից, որ իրենց մոր հորեղբայրն էր: Վարդապետ Անանիան վերցրեց իր մոտ` Նարեկավանք, իր հարազատ եղբոր դստեր որդուն Գրիգորին, ով սովորեց նրանից Աստվածային գրի վարդապետությունը անհագ բաղձանքով, որով եղավ Սբ. Հոգու ընդունարան և գիտության շնորհով գերազանցեց բազումներին, նույնիսկ բոլորին, թեև հանդգնություն է այսպես ասելը:
Ընդունելով կրոնավորության սուրբ կարգը`իր կրոնավոր եղբայրների խնդրանքով Սբ. Գրիգորը գրեց աղոթական ճառեր` թվով 97: Բացի դրանից ունենք նրա կողմից գրված ներբողներ առ Սբ. Աստվածածինն և Սբ. առաքյալներ, և առ Սբ. Հակոբ Մծբնա հայրապետն, «Պատմություն սուրբ խաչի ապարանից», որ բերվեց Հունաստանից Հայաստան, ներբողներ այս Սբ. խաչին ըստ այբուբենի տառերի, նաև մեկնություն Սողոմոնի «Երգ Երգոց»-ի` համառոտ և համեղ խոսքերով, գանձեր Տերունական և Սբ. մարտիրոսների տոների քարոզների` մեղեդիներով և տաղերով, անուշ եղանակությամբ և երաժշտությամբ:
Սուրբը ջանք և եռանդ չէր խնայում եկեղեցիների սասանված միաբանությունը հաստատելու և վերստին նորոգելու համար, որովհետև խախտվեց և անկարգ դարձավ սուրբ եկեղեցու վիճակը` ծույլ և մարմնասեր առաջնորդների պատճառով: Դրա համար ծաղրում և հետապնդում էին նրան բիրտ և անկիրթ մարդիկ` հռչակելով նրան թերահավատ: Հավաքվելով մի տեղ` եպիսկոպոսներով, իշխանավորներով, ազատներով ու տանուտերերով որոշում են կանչել Գրիգորին` հրապարակավ դատելու և հանդիմանելու նրան, պատժելով աքսորելու որպես հերձվածողի: Եվ եկան պատվիրակները, որպեսզի տանեն նրան դատի: Իսկ սուրբը, իմանալով նրանց խորհուրդները, կամեցավ հանդիմանել նրանց անմտությունը և ասաց. «Նախ, հաց ուտենք և հետո գնանք»: Տապակել տվեց երկու աղավնի, բերելով, դրեց նրանց առջև սեղանին, որպեսզի ուտեն, և օրը` ուրբաթ էր: Հրավիրակները, տեսնելով դա, էլ առավել գայթակղվեցին և ասում են.
- Վարդապե´տ, մի՞թե այսօր ուրբաթ չէ:
Իսկ նա իբրև անտեղյակ դրանից ասաց.
- Ներե´ք ինձ, եղբայրներ, չէի իմացել, որ պահք է այսօր: Եվ ասում է տապակված աղավնիներին. «Գնացե´ք ձեր տեղը և երամը, որովհետև պահք է այսօր»: Սրբի այս խոսքերը ասելուց, իսկույն կենդանացան աղավնիները և, թևեր առնելով, թռան բոլորի առջև: Տեսնելով զարմանալի այս հրաշքը` ապշած մնացին եկողները, ընկան սուրբի ոտքերը և երկրպագեցին, թողություն էին խնդրում իրենց համար և Աստծուն փառք տալիս: Գնացին և պատմեցին հրաշքի մասին, որ եղավ, և մնացածները լռեցին` հրաժարվելով իրենց չար խորհուրդներից, և անվանեցին Գրիգորին երկրորդ Լուսավորիչ և երկրորդ սքանչելագործ:
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր սքանչելագործությամբ, ճշմարտամտությամբ, խստակրոն վարքով և աստվածաբան վարդապետությամբ փայլեց աշխարհում որպես արեգակ: Բայց դեռևս չկատարելով այս կյանքի ընթացքը, վախճանվեց երիտասարդ տարիքում` հայոց 450 թվականի երկրորդ ամսին: Իններորդ տարելիցն անցել էր սրբի վախճանից, և տասներոդը սկսվելուց 2-րդ ամսում Սբ. Գրիգորի` Աստծո զարմանագործ և սքանչելի մարդու մարմինը տեղափոխվեց: Նրա մաքուր և սրբասնյալ մարմինը դրված է Նարեկավանքին մոտ եկեղեցում, որը կառուցված է Սբ. կույս Սանդուխտի անունով, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի և սուրբ Գրիգորի:
Այս բազում հրաշքներից մեկը սա է: Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկ գյուղին: Նա իր չինական հավը տվեց թուխս դնելու համար: Դա ձագեր հանեց և շրջում էր նրանց հետ: Անձրևի վախից հավը իր ձագերով մտավ մի երկանաքարի տակ, որ հենված էր պատին: Չարի ազդմամբ երկանաքարը ընկավ և ջարդեց դրան ձագերով: Իսկ այն կինը, որ հավին թուխս էր դրել, ահաբեկ լինելով քրդի վախից, հուսաց առ Աստված և Սբ. Գրիգորի աղոթքներին: Մեռած և ջարդված հավին ձագերով դրեց մաղի մեջ, վերցրեց հավատով և տարավ ու դրեց Սբ. Գրիգորի գերեզմանի մոտ, և ինքը դարձավ իր տառապանալից գործին: Իր մտքում աղաչում էր Աստծուն և Սբ. Գրիգորին: Մեկ ժամ անց տեսավ, որ հավը գալիս է գրգռալով, կենդանացած ձագերով: Կինը` հիացած, փառք տվեց Աստծուն և ձագերից մեկին նվիրեց Սբ. Գրիգոր վարդապետին:
Մեր սրբազան վարդապետների աղոթքներով, դավանյալդ նրանցից, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:
Комментариев нет:
Отправить комментарий