26.10.13 - Հիշատակ Տասներկու Ս. Վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու:
Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:
Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը:
Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից:
Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
Ս. ՌԵԹԵՈՍ, Ս. ՍԵՂԲԵՍՏՐՈՍ, Ս. ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ, Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ
Ս. Ռեթեոսը Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչն Էր:
Ս. Սեղբեստրոսը ծնվել Է Հռոմում քրիստոնյա ընտանիքում, ստացել Է լավ կրթություն: 30 տարեկանում ձեռնադրվել Է քահանա, ապա եպիսկոպոս; Հայտնի Էր որպես Ս. Գրքի մեծ գիտակ՝ հրեաների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բանավեճի ընթացքում ներկայացնելով քրիստոնեությունը: Հաղթել Է հրեաներին բանավեճում և շատերին դարձի բերել: Հռոմի գահին Է մնացել շուրջ 20 տարի՝ ի Տեր փոխադրվելով բավականին առաջացած տարիքում:
Ս. Եփրեմ Խուրին ծնվել Է 4-րդ դ. սկզբին քրիստոնյա ընտանիքում: 14 տարեկանում Հակոբ Մծբնեցու հետ մասնակցել Է Առաջին Տիեզերական ժողովին (Նիկիա, 325 թ.): Գրավոր և բանավոր քարոզել և շատերի Է դարձի բերել ի Քրիստոս: Հեղինակ Է բազում աղոթքների և տաղերի:
Ս. Հովհան Ոսկեբերանը ծնվել Է Անտիոքում շուրջ 354 թ., զինվորականի ընտանիքում: Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում, ամբողջովին նվիրվում Է որդու դաստիարակությանը: Հովհանն ստանում Է փայլուն կրթություն Անտիոքի և Աթենքի դպրոցներում: Ավարտից հետո դառնում Է դատավոր, բայց շուտով թողնում Է աշխարհիկ գործունեությունը և նվիրվում Տիրոջ գործին:
Մոր մահից հետո հեռանում Է անապատ, սակայն վատթարացող առողջությունն ստիպում Է նրան վերադառնալ Անտիոք: Ձեռնադրվում Է դպիր, այնուհետև սարկավագ, իսկ 386 թ.՝ քահանա: Դառնում Է փայլուն քարոզիչ, որի համար և ստանում Է «Ոսկեբերան» մակդիրը:
398 թ. ձեռնադրվում Է Կ.Պոլսի եպիսկոպոս: Նախանձախնդիր մայրաքաղաքի բնակիչների արատների ուղղմանը՝ արթնացնում Է բազում բարձրապաշտոն անձանց դժգոհությունն ու զայրույթը, ի շարս որոնց՝ Եվդոկսիա կայսրուհու: Վերջինիս ջանքերի շնորհիվ 404 թ. Ոսկեբերանն արտաքսվում Է Կ.Պոլսից և 407 թ. աքսորավայրում կնքում իր մահկանացուն 53 տարեկան հասակում:
Ս. Հովհան Ոսկեբերանի վերջին խոսքերն Էին. «Փառք Աստծու ամեն ինչի համար»:
Ոսկեբերան հայրապետը Ս. Գրքի մեկնության, Ս. Պատարագի և բազում աստվածաբանական երկերի, ինչպես նաև քարոզների և Ս. Հաղորդության աղոթքների հեղինակ Է:
Комментариев нет:
Отправить комментарий